Փինք, Թեյլոր Սվիֆթ, Շերոն Օսբորն․ Քիմ Քարդաշյանն իր «հակառակորդներին» նվերներ է ուղարկել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

09:26   2 փետրվարի, 2018

Այսօր Քիմ Քարդաշյանը վաճառքի է հանել իր նոր օծանելիքը։ Քիմի օծանելիքը վաճառվում է առցանց՝ նրա կայքում, ու սովորաբար սպառվում է մեկ օրվա ընթացքում։ Ակնկալվում է, որ նույնն էլ տեղի կունենա այս անգամ, հատկապես եթե հաշվի առնենք, որ 37-ամյա հայուհին հերթական փայլուն մարքեթինգային քայլն է արել։

Քիմն իր Twitter -ում հրապարակել է տեսանյութ Փերիս Հիլթոնի հետ (Քիմն ու Փերիսը նորից լավագույն ընկերուհիներ են), որը նրանից օծանելիք է նվեր ստացել, իսկ տեսանյութին կից հայտնել է, որ որոշել է Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ որպես նվեր իր նոր օծանելիքն ուղարկել մարդկանց երեք կատեգորիաների՝ «հակառակորդներ», «սիրելիներ» ու «հավերժ սեր»։

Առաջին կատեգորիայում Փինքն  ու Թեյլոր Սվիֆթն են, նրա եղբայր Ռոբի նախկին ընկերուհին՝ մերկապարուհի Բլեք Չայնան, նաև հեռուստահաղորդավարուհի Շերոն Օսբորնը։ «Հավերժ սեր» կատեգորիայում են Շերը, Քրիսսի Թեյգենն ու Cardi B-ն։  

 



© NEWS.am STYLE