Քանյե Ուեսթին դատի են տվել գրագողության համար

12:04   2 փետրվարի, 2018

Անցած դարի 70-ականներին հայտնի բլյուզ ու ֆանք երգիչ Ֆիլիպ Միթչելը դատի է տվել Քանյե ուեսթին, նաև Բեյոնսեի քրոջը՝ Սոլանժ Նոուլզին, գրում է TMZ-ը։

73-ամյա Միթչելը մեղադրում է Քանյե Ուեսթին ու Սոլանժին If We can’t be lovers երգի գրագողության համար։

Նրա խոսքով, ռեփերը օգտագործել է իր 2007 թ․ թողարկված Graduation ալբոմի Everything I am հիթի երաժշտությունը։

Իսկ Սոլանժը այդ երգի երաժշտությունն օգտագործել է արդեն իր F*** the Industry կոմպոզիցիայի համար։

Ֆիլիպը պահանջում է պահպանել  հեղինակային իրավունքները ու նյութական փոխհատուցում վճարել, նաև դադարեցնել ռադիոեթերում այդ երգի հեռարձակումը։

Աստղերի պաշտոնական ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել Միթչելի հայտարարությանը։  



© NEWS.am STYLE