Քիմ Քարդաշյանը՝ մոթելում ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ

12:45   2 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանին տեսել են Լոս Անջելեսի մոթելում ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ։ Պապարացիները տեսել են 37-ամյա հայուհուն լուսանկարիչ Մարկուս Հայդի հետ։ Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ է թողարկվելու ֆոտոշարքը ու որ պարբերականի համար։

Քիմը հայտնվել է Քանյե Ուեսթի Yeezy վերջին հավաքածուի թիկնոցով (500 դոլար արժողությամբ)։

Հիշեցնենք, որ այսօր Քիմ Քարդաշյանը վաճառքի է հանել իր նոր օծանելիքը։ Քիմի օծանելիքը վաճառվում է առցանց՝ նրա կայքում  ու սովորաբար սպառվում է մեկ օրվա ընթացքում։ Ակնկալվում է, որ նույնն էլ տեղի կունենա այս անգամ, հատկապես եթե հաշվի առնենք, որ 37-ամյա հայուհին հերթական փայլուն մարքեթինգային քայլն է արել։

Քիմն իր Twitter-ում հրապարակել է տեսանյութ Փերիս Հիլթոնի հետ (Քիմն ու Փերիսը նորից լավագույն ընկերուհիներ են), որը նրանից օծանելիք է նվեր ստացել, իսկ տեսանյութին կից հայտնել է, որ որոշել է Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ որպես նվեր իր նոր օծանելիքն ուղարկել մարդկանց երեք կատեգորիաների՝ «հակառակորդներ», «սիրելիներ» ու «հավերժ սեր»։

Առաջին կատեգորիայում, մասնավորապես Փինքն   ու Թեյլոր Սվիֆթն են, նրա եղբայր Ռոբի նախկին ընկերուհին՝ սթրիփթիզ պարուհի Բլեք Չայնան, նաև հեռուստահաղորդավարուհի Շերոն Օսբորնը։ «Հավերժ սեր» կատեգորիայում են Շերը, Քրիսսի Թեյգենը ու Cardi B-ն։  

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները` Splash



© NEWS.am STYLE