Հասմիկ Շիրոյա՞ն, թե՞ Սեւակ Խանաղյան. NEWS.am STYLE-ի ընթերցողներն «ընտրել են» «Եվրատեսիլի» մասնակցին

12:27   2 փետրվարի, 2018

Փետրվարի 19-ին մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի երկրորդ եթերաշրջանը, որին մասնակցում է 20 արտիստ։ Այս տարի մրցույթի մասնակիցները ներկայացել են այն երգով, որը պատրաստվում են հնչեցնել «Եվրատեսիլի» բեմում։ Այսինքն՝ հանդիսատեսը ոչ միայն արտիստին է ընտրում, այլեւ՝ երգը։

20 մասնակցից, սակայն, առաջատարի դիրքերում են չորսը՝ Կամիլ, Հասմիկ Շիրոյան, Սեւակ Խանաղյան եւ Թամար Կապրելյան։ NEWS.am STYLE-ն իր ընթերցողներից փորձել է հետաքրքրվել՝ ում են ցանկանում տեսնել հայտնի մրցույթի բեմում։ Մենք հարցում ենք անցկացրել մեր կայքում, ինչպես նաեւ Facebook-ի եւ Instagram-ի հետեւորդների շրջանում, եւ ահա թե ինչ արդյունք ունենք.

Թամարի եւ Սեւակի միջեւ քվեարկության արդյունքում ձայների 70 տոկոսով հաղթել է Սեւակը։

Հասմիկի եւ Կամիլի միջեւ քվեարկությունն ավարտվել է ի օգուտ Հասմիկի։

Ինչ վերաբերվում է Instagram-ին, ապա գրառման տակ թողնված շուրջ 30 մեկնաբանություններում ամենից շատ Սեւակի անունն է հնչել, հետո՝ Հասմիկ Շիրոյանինը։

Կայքում անցկացված հարցմանը մասնակցել է 852 այցելու։

 

Այստեղ առաջատարը կրկին Սեւակն է, ապա գալիս է Թամարը, իսկ Կամիլի եւ Հասմիկ Շիրոյանի ձայները գրեթե հավասար են բաշխվել։

Ամփոփելով այս երեք քվեարկությունները, պարզ է դառնում, որ մեր ընթերցողները ցանկանում են «Եվրատեսիլի» բեմում տեսնել Սեւակ Խանաղյանին։ Բոլոր քվեարկությունների հանրագումարի արդյունքում երկրորդ տեղում է Հասմիկ Շիրոյանը, երրորդում՝ Թամար Կապրելյանը, չորրորդում՝ Կամիլը։



© NEWS.am STYLE