Քեյթ Ափթոնը Guess-ի հիմնադրին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ․ Ջենիֆեր Լոպեսը պաշտպանել է Փոլ Մարչիանոյին

13:10   2 փետրվարի, 2018

Շուտով Հոլիվուդում, ավելի ճիշտ՝ արևմտյան շոու բիզնեսում այլեւս մարդ չի մնա, ում սեռական ոտնձգությունների մեջ չեն մեղադրում։ Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Guess նորաձևության տան հիմնադիր Փոլ Մարչիանոն, որին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել Քեյթ Ափթոնը։

«Ինձ վշտացնում է այն, որ Guess-ի նման կուլտային ապրանքանիշն առաջվա պես ընդլայնում է կրեատիվ տնօրեն Փոլ Մարչիանոյի հնարավորությունները»,- գրել է 25-ամյա աղջիկը Twitter-ում՝ խոստովանելով, որ Մարչիանոն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։

«Նրան պետք է թույլ չտալ իր ուժն օգտագործել աշխատավայրում՝ սեռական ու զգացմունքային տեսակետից կանանց ճնշելու համար»,- ամփոփել է Ափթոնը։

Փոլ Մարչիանոն միանգամից  արձագանքել է՝ ասելով, որ պատրաստ է պատասխանել մեղադրանքներին դատարանում։

Փոլը երեկ կազմակերպել էր ապրանքանիշի երեկույթը և հրավիրել բազմաթիվ մոդելների, որոնք ընդունել էին նրա հրավերքը՝ չնայած Ափթոնը կոչ էր արել բոյկոտել ապրանքանիշը։ Նաեւ հայտնում են, որ երեկույթի ժամանակ Փոլը բարձրախոսով հայտարարել է, որ որոշ մոդելներ, այնուամենայնիվ, չեն եկել՝ չնշելով նրանց անունները։

Իսկ երեկույթի գլխավոր աստղը Ջեյ Լոն էր, որը բոլորովին վերջերս դարձել է ապրանքանիշի դեմքը։ Ընդ որում՝ Լոպեսը բազմիցս հայտարարել է, որ ամբողջ կյանքում եղել է ապրանքանիշի երկրպագուն ու հպարտ է, որ այն հենց իրեն է ընտրել։

Ինչ վերաբերում է Փոլի անվան շուրջ սկանդալին՝ ապա 48-ամյա երգչուհին ասել է

«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն ու դեմ եմ սեռական ոտնձգություններին։ Բոլորին հայտնի է այդ հարցում իմ հստակ դիրքորոշումը։ Ես չեմ անտեսում Փոլի հասցեին մեղադրանքները, պարզապես կոչ եմ անում նախ պարզել, ունենալ հիմքեր, հետո նոր մեղադրել։ Ես միշտ պաշտպանում եմ կանանց իրավունքները»։

Լոպեսը երեկույթին մասնակցել է ապրանքանիշի անսամբլով։ Նրա ուղեկցում էր 42-ամյա բոյֆրենդ ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը։

Ուշագրավ է, որ Լոպեսը պետք է երեկույթի ժամանակ ելույթ ունենար, սակայն վերջին պահին հրաժարվել է։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Splash

 



© NEWS.am STYLE