Համացանցում հայտնվել են «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ դրվագի սփոյլերները

13:35   2 փետրվարի, 2018

Համացանցում հայտնվել են «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի մասին սփոյլերներ։ Երկրպագուները համացանցում՝ Watchers on the Wall կայքում, հրապարակել են ութերերոդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագի նկարահանումների մասին տեսանյութ։ Ու, ըստ երևույթին, Վինթերֆոլը կործանվելու է․․․

«Սա փոքր արտահոսք չէ։ Սա իսկական եզրափակիչ է հենց Ձեզ համար»,- գրել են հրապարակման հեղինակները։

Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է նկարահանման հարթակում հրդեհվում Վինթերֆելը՝ Սթարքերի տոհմական ամրոցը, որի անդամները «Գահերի խաղը» սերիալում գլխավոր դերակատարներից են։ Երկրպագուները ենթադրություն են հայտնել, որ ամրոցը կկործանվի՝ կամ սերիալի գլխավոր բացասական կերպարի՝ Խավարի արքայի պատճառով, որն արդեն վիշապին էլ է իրեն ենթարկեցրել, կամ էլ Սերսեա թագուհու պատճառով, որը տիրացել է «վայրի կրակին»՝ վտանգավոր ու հեշտ բռնկվող հեղուկին։ Մեկ այլ վարկած էլ պնդում է, որ Սթարքերի տունը կարող էր ինչ-որ անհայտ պատճառով հրկիզել Դեյեներիս Թարգարիենը՝ իր վիշապների հետ միասին։



© NEWS.am STYLE