«Իմ մարմնի ամենագեղեցիկ մասն իմ ուղեղն է». Շակիրան դարձավ 41 տարեկան

14:45   2 փետրվարի, 2018

Շակիրան այսօր՝ փետրվարի 2-ին, տոնում է ծննդյան 41-ամյակը:

Կոլումբիացի երգչուհին երգում է դպրոցական տարիքից: Նրան, երգից բացի, միշտ հետաքրքրել է նաեւ պարը, ինչը նա հմտորեն կիրառում է իր ցանկացած ելույթի ժամանակ:

Երգչուհին բազմաթիվ երաժշտական մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Գրեմմի»-ի եւ «Լատինական Գրեմմի»-ի:

Ի դեպ, այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաեւ Շակիրայի ամուսինը՝ «Բարսելոնա»-ի աստղ Ժերար Պիկեն: Ֆուտբոլիստն այսօր դառնում է 31 տարեկան:

Երգչուհու ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ծնողների զավակն եմ։ Շնորհակալ եմ այն բանի համար, որ նրանք իմ մեջ սերմանել են ինտելեկտ, էներգիա եւ գիտելիքների ծարավ։ Շնորհակալ եմ, որ գիտեմ, թե որտեղից եմ գալիս»։

«Կարծում եմ՝ բուրմունքը զգացմունքների եւ պատկերացումների արտացոլումն է, այն կարող է մտքեր արթնացնել»։

«Հարաբերություններում փոխզիջումներ են պետք, եթե, իհարկե, ցանկանում եք, որ դրանք երկար տեւեն»։

«Ես կարծում եմ՝ իմ մարմնի ամենագեղեցիկ մասն իմ ուղեղն է»։

«Յուրաքանչյուր մարդ նման է երգի, որը գրվել է Աստծո կողմից»։

«Ես իմ սիրտը բացում եմ այն ժամանակ, երբ ինձ ճշմարտությունն են ասում»։

«Ես չգիտեմ, թե ինչ ուղղության եմ ուզում հասնել երաժշտության միջոցով, բայց այն, ինչ անում եմ, ինձ դուր է գալիս։ Ես ինձ կոնկրետ ժանրի մեջ չեմ սահմանափակում»։

«Ես չեմ նեղվում իմ անձնականից խոսելուց, որովհետեւ իմ կյանքը ջրի բաժակի պես թափանցիկ է»։

«Կարծում եմ՝ կյանքը նման է ֆուտբոլի դաշտի, համքաձայն չե՞ք»։

«Ճանաչումը մարդկանց կտրում է իրականությունից։ Դա շատ արտիստների հետ է պատահում, իսկ ես չեմ ցանկանում, որ ինձ հետ էլ նույնը լինի»։

Լուսանկարները՝ Billboard.com, Eonline, Shakira.com

 



© NEWS.am STYLE