Քայլի Ջեները մտադիր է նոր առանձնատուն ձեռք բերել

15:05   2 փետրվարի, 2018

Քայլի Ջեները մտադիր է նոր առանձնատուն ձեռք բերել։ Հեռուստաաստղն արդեն երեք առանձնատուն ունի, բայց Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը հիմա ուզում է գնել ավելի մեծ տուն։

Օրերս հայտնի է դարձել, որ Քայլին, որը շուտով պետք է երեխա ունենա, տեղափոխվել է իր մոր՝ Քրիս Ջեների տուն, քանի որ իր տանն անընդհատ մենակ է։ Նրա երեխայի հայրը՝ 25-ամյա ռեփեր Թրևիս Սքոթը կենտրոնացել է կարիերայի վրա ու քիչ է շփվում աղջկա հետ։

Հիմա, ինչպես գրում է TMZ-ը, Քայլին մտադիր է գնել թանկարժեք առանձնատուն, որը դեռ կառուցման փուլում է գտնվում։ Ճշգրիտ գինը չեն հայտնում, սակայն հայտնի է, որ շինարարական ընկերությունն այդ տան կառուցման վրա երեք միլիոն դոլար է ծախսելու:

Պապարացիները կարողացել են գտնել ու լուսանկարել կառուցվող առանձնատունը, իսկ մենք հիշեցնում ենք, որ երեկ Keeping Up With The Kardasian’s ռեալիթի շոուի Վիքիպեդիայի էջը հայտնել էր Քայլիի հղիության մասին, չնայած  հետո այդ տեղեկությունը արագ հեռացվել է, սակայն արդեն ուշ էր, սքրինշոթերը տարածվել էին ամբողջ համացանցում։

Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE