VARDA-ն ցուցադրել է կրքոտ պարեր՝ ձողի վրա

20:13   2 փետրվարի, 2018

VARDA-ն ցուցադրել է կրքոտ պարեր՝ ձողի վրա։ Պարուհին իր Instagram-ում հրապարակել է գեղեցիկ տեսագրություն, որի գլխավոր դերակատարը հենց ինքն է։

A post shared by VARDA (Martyrosyan Vardanush) (@varda_varda) on

«Հրապուրվել էի պարերով» ,- մակագրել է տեսահոլովակը աղջիկը։

Ավելի վաղ VARDA-ն պատմել է իր ծանր մանկության մասին։ Հայուհին իր Instagram -ում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը ինը տարեկան է և ընկերուհիների հետ նստած է իր սենյակում։ Պարուհին լուսանկարն այսպես է մակագրել․

««Նո գլամուր» շարքի շարունակությունը։ Այս լուսանկարում ես ընկերուհիներիս ու զարմուհուս հետ եմ, լուսանկարն արվել է մարտի 3-ին՝ իմ իններորդ տարեդարձին, այն բնակարանում, որտեղ մեծացել են։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ ձախ անկյունում երկու կարի մեքենա է, հենց դրանց շնորհիվ ես ու մայրս քաղցած չենք մնացել (իմ հագին մայրիկիս կարած կիսաշրջազգեստն է, իսկ բլուզս ինքս էի կարել)։ Մահճակալիս վերևում իմ լուսանկարն է փակցված, որի տակ ես իմ անունն էի գրել։ Իսկ աղջիկների հետ մենք նստած էինք կրկեսի սեղանի վրա, որը ես ստուդիայից էի բերել, որտեղ պարապում էի, որպեսզի ելույթ ունենայի մարտի 8-ին նվիրված դպրոցական համերգում։ Մանկուց մայրս ինձ սովորեցրել էր ոչ միայն կարել, այլև ձևել։ Մենք ապրում էինք շուկայի մոտ, այնտեղ վաճառականները մեզ մոտ էին ուղարկում հաճախորդների, որոնք ուզում էին իրենց հագուստը նեղացնել կամ պարզապես տաբատը կարճացնել։ Երբեմն երկար ժամանակ հաճախորդներ չէին լինում, իսկ երբեմն էլ միանգամից բերում էին երեք, հինգ տաբատ, այդ դեպքում ես միշտ մայրիկիս օգնում էի, որպեսզի գործն ավելի արագ անենք։ Ոմանք սպասում էին միջանցքում նստած, գուցե վախենում էին իրենց նոր հագուստը մեզ մոտ թողել, չէ ՞որ միայն հիմա, նայելով այս լուսանկարը, ես հասկանում եմ, թե ինչ խղճուկ բնակարան ունեինք մենք․․․

Երբեմն ես զվարճացնում էի մարդկանց՝ նրանց խաղաքարտերով ֆոկուս էի ցույց տալիս, իսկ երբեմն էլ ակրոբատական էտյուդներ էի ցուցադրում։ Մարդիկ վերադառնում էին մեզ մոտ, որպեսզի փոխեին հին բաճկոնների շղթաները կամ էլ կարկատեին իրենց սիրելի ջինսերը․․․»,- գրել է VARDA-ն:

 

 



© NEWS.am STYLE