Իլոն Մասկն ու Էմբեր Հերդը նորից բաժանվել են

17:35   2 փետրվարի, 2018

Իլոն Մասկն ու Էմբեր Հերդը նորից բաժանվել են ու այս անգամ, ըստ երևույթին, մեկընդմիշտ։ Page Six-ը գրում է, որ 31-ամյա Էմբեր Հերդն ու 46-ամյա Իլոն Մասկը միասին են կայացրել նման որոշում՝ հարգելով միմյանց դիրքորոշումները։

«Նրանց հարաբերությունները սպառել են իրենց։ Նրանց կարիերան ու աշխատանքը խանգարում է անձնական կյանքին։ Նրանք միասին են կայացրել այդ որոշումը»,- հայտնում են պարբերականի աղբյուրները։

Հիշեցնենք, որ զույգի բաժանման մասին հայտնի էր դարձել անցած տարվա օգոստոսին։ Բայց դրանից կարճ ժամանակ անց սիրահարները առիթ  էին տվել խոսել իրենց սիրային հարաբերությունների վերսկսման մասին։ Չնայած հետո Էմբերի կյանքում նոր սիրեցյալ է հայտնվել։ Իսկ Մասկն այդպես էլ չէր կարողացել մոռանալ իր սիրեցյալին, ու ըստ երևույթին, որոշել էր նրան վերադարձնել, ինչը նրան չի հաջողվել։



© NEWS.am STYLE