Վիրավորանքն ընտանիքին ավելի մեծ վնաս է հասցնում, քան դավաճանությունը

19:02   6 փետրվարի, 2018

Երբ ընդունում եք տարածված կարծիքը, որ ամուսնությունը փոխզիջումներ է պահանջում, ձեզ բացում եք անցանկալի զիջումների առջեւ:

Հաճախ մենք կարծում ենք, որ փոխզիջումը լուծում գտնելու համար ինչ-որ մեկի հետ անկեղծ զրույցն է: Առանց միմյանց ընդունելու անհնար է իսկապես ընդունել առաջարկվող լուծումը, հակառակ դեպքում զայրույթ եւ վիրավորանք է առաջանում: Վիրավորանքը դեպի անհավատարմություն տանող առաջին քայլն է: Երբ զուգընկերներից մեկի մոտ վիրավորանքի զգացում է արթնանում, հարաբերությունները խոցելի են դառնում: Եվ եթե վիրավորանքն անուշադրության է մատնվում, հարաբերությունները մեռնում են:

Իմանալ, ձեր զուգընկերն իսկապե՞ս համաձայն է ձեզ հետ, թե՞ պարզապես զիջել է՝ ձեզ հանգստացնելու համար, ընտանեկան ամենաբարդ խնդիրներից է: Կոնֆլիկտներից խուսափող մարդիկ, հավանաբար, անցանկալի արարքներ կգործեն, քանի որ սիրելիին տխրեցնելու վախը կգերակշռի սեփական պահանջմունքները բավարարելու ցանկության նկատմամբ: Արդյունքում վիրավորանքն անդառնալի կետի կհասնի:

Անցանկալի զիջումների հետ կապ չունեցող լուծումներ գտնելը վիրավորանքից խուսափելու լավագույն միջոցն է: Չնայած այդ գործընթացը դյուրին չէ:

Ահա թե ինչ կարելի է անել. ինքներդ ձեզ եւ միմյանց խոստացեք, որ չեք համաձայնի լուծման, որը հարմար չէ երկուսիդ էլ: Դա չի նշանակում, որ ձեր զուգընկերոջից պահանջում եք միշտ ձեր կողմից լինել: Դա նշանակում է, որ դուք շարունակում եք խոսել եւ լսել, մինչեւ ընդհանուր լեզու գտնեք: Որքան հաճախ հետեւեք այս կանոնին, այնքան ավելի դյուրի կլինի միմյանց հասկանալն ու ձեր ընտանիքը պահպանելը:

 

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE