Քիմ Քարդաշյանին առաջին անգամ են տեսել նորածին դստեր՝ Չիկագոյի հետ

10:07   3 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերջերս երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որին անվանել են Չիկագո։

Պապարացիներին չէր հաջողվել «բռնացնել» 37-ամյա հայուհին դստեր հետ, բայց երեկ վերջապես դա հաջողվել է՝ հեռուստաաստղին տեսել են Լոս Անջելեսում Չիկագոյի հետ զբոսնելիս։

Ընդ որում՝ Քիմը մենակ էր երեխայի հետ, բնականաբար, թիկնապահների ուղեկցությամբ. որդի Սեյնթը, դուստր Նորթն ու Քանյե Ուեսթը նրա հետ չէին։

Հիշեցնենք, որ օրերս 37-ամյա հեռուստաաստղն իր kimkardashianwest.com կայքում երկրպագուներին պատմել է երեխայի ծնվելու մասին՝ իր փոքրիկ գրառումը վերնագրելով «Ճշմարտությունն իմ հղիության մասին».

«Երեխայի հետ կապն առաջացավ միանգամից, այնպիսի տպավորություն էր, որ նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել։ Բժիշկներն ինձ ասել էին, որ առողջական խնդիրների պատճառով երրորդ հղիությունն ինձ համար անվտանգ չէր լինի։ Քանյեն ու ես երկար մտածեցինք ու որոշեցինք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սովորաբար փոխնակ մայրն իր ձվաբջիջն ու հոր սերմնաբջիջն է օգտագործում։ Մեր դեպքում կնոջը պարզապես ներարկել են իմ բեղմնավորված ձվաբջիջը։ Այնպես որ՝ այդ երեխայի կենսաբանական ծնողները ես ու Քանյեն ենք։ Մենք դիմել էինք հատուկ գործակալություն, որն օգնել է մեզ փոխնակ մայր գտնել։ Եթե կարծում եք, թե դա հեշտ պրոցեդուրա է, դուք սխալվում եք։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք փոխնակ մոր հետ, լիովին վստահում էինք նրան հղիության ամբողջ ընթացքում․․․ Շնորհակալ եմ ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեր փոխնակ մորը՝ այս մեծագույն նվերի համար»,- գրել է հայուհին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE