Վիկտորիա Բեքհեմը համաձայնել է ելույթ ունենալ Spice Girls-ի հետ՝ 15 մլն դոլարով

15:10   3 փետրվարի, 2018

Փողը բոլոր հարցերը լուծումն է։ Վիկտորիա Բեքհեմը չէր ուզում անգամ լսել Spice Girls-ի հետ համատեղ ելույթի մասին, սակայն 15 մլն դոլարը փոխել է նրա վերաբերմունքը (թե ինչպես դա կարտահայտվի նրա դիզայներական վարկանիշի վրա՝ դեռ հայտնի չէ)։ Վիկտորիան հաստատել է իր մասնակցությունը՝ Instagram-ում հրապարակելով մի քանի լուսանկար ու տեսագրություն։

«Սիրում եմ Ձեզ, աղջիկներ։ Համբուրում եմ»,- մակագրել է լուսանկարները Վիկտորիան։

Խմբի յուրաքանչյուր մասնակից ստանալու է 15 մլն դոլար:

Նշում են, որ Spice Girls -ը ծրագրում է զանազան հեռուստատեսային նախագծեր Ճապոնիայում, գովազդարշավներ ու խմբի գլխավոր հիթերից բաղկացած նոր ալբոմի թողարկում։

Աղբյուրի խոսքով՝ Բեքհեմը, որը մինչ այդ սկզբունքայնորեն հրաժարվում էր առաջարկից, համաձայնել է ստորագրել պայմանագիրը հանուն գումարի, որով կարող է օգնել իր բիզնեսին։

 

Публикация от Victoria Beckham (@victoriabeckham)



© NEWS.am STYLE