Սելենա Գոմեսը երկու շաբաթ անցկացրել է կլինիկայում՝ դեպրեսիան հաղթահարելու համար

18:12   3 փետրվարի, 2018

Սելենա Գոմեսի կյանքում վերջերս բազմաթիվ անախորժություններ են տեղի ունենում: Նրա համար միակ դրական իրադարձությունը Ջասթին Բիբերի հետ վերամիավորումն էր, որի հետ 25-ամյա երգչուհին նորից բուռն սիրային հարաբերություններ ունի, բայց այս անգամ, կարծես, ամեն ինչ լուրջ է, քանի որ կանադացի երգիչը փոխվել է ու հիմա հավաքույթների փոխարեն եկեղեցի է հաճախում։

Իսկ Սելենայի մոտ սկսվել են խնդիրներ մոր, նաեւ՝ քննադատների հետ, որոնք նրան դատապարտում են Վուդի Ալենի ֆիլմում նկարահանվելու համար, որին էլ, իր հերթին, սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում։

Ամեն դեպքում, Սելենան երկու շաբաթ է անցկացրել Նյու Յորքի կլինիկայում՝ անցնելով ինտենսիվ թերապիայի կուրս, որի ընթացքում նա փորձել է եւ մեդիտացիա, եւ պիլատես, կարճ ասած՝ առողջ կենսակերպ է վարել։

«Սելենան ուներ այդ թերապիայի կարիքը։ Նրան պետք էր մասնագիտական օգնություն, քանի որ դեպրեսիայի մեջ էր։ Հիմա նա վերադարձել է թարմացած ու հասկանում է իր խնդիրների էությունը։ Նա այս տարի մի քանի անգամ էլ կհաճախի կլինիկա։ Գոմեսը հիմա նոր երգեր է ձայնագրում։ Նա չի ուզում որոշ իրադարձությունների կրկնությունը։ Նա ուզում է ակտիվ լինել։ Վերջին մի քանի ամիսներին նրա կյանքում շատ բաներ են տեղի ունեցել, դրա համար էլ նա ուզում էր ազատվել կուտակված բեռից»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը People պարբերականին։

 



© NEWS.am STYLE