Մոսկվայում կատարյալ անշլագով անցել է Օլգա Բուզովայի առաջին համերգը

14:07   3 փետրվարի, 2018

Ռուսական շոու բիզնեսում կան մի քանի արտիստներ, որոնք կարող են լիքը դահլիճներ հավաքել ու անշլագ ապահովել, ու նրանցից մեկն էլ հեռուստահաղորդավարուհի, հիմա նաեւ երգչուհի Օլգա Բուզովան է։

Երեկ Մոսկվայում կայացել է Օլգայի առաջին մեծ համերգը, իսկ թե ինչ էր այնտեղ կատարվում, Ձեզ կպատմի աստղի Instagram-ը։

Публикация от Ольга Бузова (@buzova86)

«Այսօր կայացել է այս տարվա իմ առաջին մեծ համերգը Մոսկվայում։ Ինչպես էի ես կարոտել բեմին, որքան էի ես կարոտել Ձեզ, սիրելիներս։ Դուք եք իմ ուժը, իմ էներգիան։ Ես ուզում եմ շնորհակալություն ասել Ձեզնից յուրաքանչյուրին, որ այսօր ինձ հետ եք։ Ես պատրաստ եմ սարեր շրջել Ձեր ժպիտների ու երջանիկ աչքերի համար։ Դուք իմ գլխավոր աջակցությունն եք։ Անսահման սիրում եմ Ձեզ»,- գրել է իր միկրոբլոգում Օլյան։

Публикация от Ольга Бузова (@buzova86)



© NEWS.am STYLE