Շպարվիր NEWS.am STYLE-ի հետ. տիկնիկի աչքեր եւ փայլուն կարմիր շուրթեր՝ Վալենտինի օրվան ընդառաջ (ֆոտո/վիդեո)

14:36   3 փետրվարի, 2018

Մոտենում է աշխարհի բոլոր սիրահարների ամենասիրելի տոնը՝ Սուրրբ Վալենտինի օրը, ինչը նշանսկում է, որ ձեր սիրելին հաստատ որեւէ անակնկալ է պատրաստել ձեզ համար, որը ձեզ կհանձնի ռոմանտիկ միջավայրում: Իսկ ի՞նչ տեսքով գնալ սիրելիի հետ հանդիպմանը սիրո տոնին: Այս հարցում ձեզ փորձել ենք օգնել՝ համագործակցելով դիմահարդար Մաշա Միրզոյանի հետ, որը մեր մոդելին՝ Մարիաննա Մալխասյանին, տոնական դմահարդարում է արել եւ պատմել, թե ինչու է ընտրել հենց տվյալ look-ը.

«Այս տոնի համար ոճաբանները հիմնականում առաջարկում են կարմիր շրթներկով դիմահարդարում: Չշեղվելով թեմայից՝ օգտագործեցինք նաեւ փայլեր, քանի որ դրանք այս տարի շատ ակտուալ են: Աչքերը եւս արտահայտիչ են, սակայն հիմնական շեշտը դրել ենք շուրթերի վրա: Օգտագործել եմ շագանակագույնի մեղմ երանգներ եւ արտահայտիչ թարթիչներ: Քանի որ մեր մոդելի աչքերը խոշոր են, չցանկացա դրանք փոքրացնել սեւ կամ մուգ մատիտի միջոցով, հակառակը՝ դրանք առավել շեշտադրեցի սպիտակ մատիտի օգնությամբ: Ի դեպ, օգտագործել ենք նաեւ կապույտ ոսպնյակներ, քանի որ այդ երանգի հետ սպիտակն ավելի է սազում, եւ դիմահարդարումն ավելի վառ է ստացվում: Կան կանայք եւ աղջիկներ, որոնք խուսափում են կարմիր շրթներկից, ուզում եմ ասել, որ դա օրենք չէ Վալենտինի օրվա համար, այսինքն՝ այն կարող եք փոխարինել նաեւ այլ երանգներով, օրինակ՝ վարդագույն աչքեր եւ մեղմ երանգի շրթներկ: Մեր մոդելն ունի բաց մաշկ եւ սեւ մազեր, այդ պատճառով էլ նրա դեպքում շատ արդիական է հենց կարմիր շրթներկը»,-նշեց Մաշան:

NEWS.am STYLE-ը ֆիքսել է դիմահարդարման ամբողջ գործընթացը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE