Լեդի Գագան հիվանդության պատճառով չեղարկել է իր եվրոպական շրջագայության համերգները

17:08   3 փետրվարի, 2018

Լեդի Գագան հիվանդության պատճառով չեղարկել է իր եվրոպական շրջագայության համերգները։ 31-ամյա հայտնի երգչուհին իր Instagram-ում հրապարակել է հաղորդագրություն այն մասին, որ չեղարկում է շրջագայությունն, ու գանգատվել լուրջ ցավերից։

«Ես չեմ կարող նկարագրել, թե որքան վշտացած ու հիասթափված եմ իմ կայացրած որոշման պատճառով, բայց բժիշկները ինձ խորհուրդ են տվել դադարեցնել շրջագայությունն, ու ես չեմ կարողանա ելույթ ունենալ իմ Joanne World Tour շրջագայության վերջին մի քանի համերգներում։ Ես բոլորիդ սիրում եմ, ես անպայման կգամ ձեր քաղաք, բայց հիմա ես պետք է ուժերս վերականգնեմ։ Սիրում եմ Ձեզ»,- հայտնել է Գագան։

Ըստ հայտարարության՝ Գագան «տառապում է ուժեղ ֆիզիկական ցավից, որն ազդում է ելույթ ունենալու նրա ունակության վրա»։ Այս պահին նա բժիշկների հսկողության տակ է։

 



© NEWS.am STYLE