Ուկրաինական շոու բիզնեսի աստղերը՝ Hayk Avanesyan-ի զգեստներով «Viva Ամենագեղեցիկ 2018» մրցանակաբաշխությանը

13:02   3 փետրվարի, 2018

Երեկ Կիևում կայացել է «Viva Ամենագեղեցիկ 2018» մրցանակաբաշխության արարողությունը։ 

Այս կարևոր աշխարհիկ իրադարձությունը հավաքել էր ուկրաիական բոլոր սելեբրիթիներին, որպեսզի հրապարակի Ուկրաինայի ամենագեղեցիկ մարդկանց անունները՝ 

Viva ամսագրի ընթերցողների վարկածով։ 

Իսկ մենք ուրախությամբ ու հպարտությամբ հայտնում ենք, որ կարմիր գորգին ու հենց բուն մրցանակաբաշխության արարողությանը, որը անցկացվում էր

«Ուկրաինայի պալատում»,  Орел и Решка եւ Леся Здеся հեռուստաշոուների հաղորդավարուհի Լեսյա Նիկիտյուկը, հեռուստահաղորդավարուհի Կատյա Օսադչայան 

ու ֆեշն ոճաբան Կարինա Ռիվերան ներկայացել էին Hayk Avanesyan ապրանքանիշի շքեղ անսամբլներով։   

Լեսյան հայտնվել էր սև կիսաթափանցիկ զգեստով՝ երկար քողով, խորը դեկոլտեով ու 

կոնքից սկսվող բացվածքով։ Այս ամենը նա համալրել էր իր լակոնիկ սանվրածքով ու շպարով։

Իսկ Կատյան, որը հաղթել է «Տարվա մայրիկ» անվանակարգում, եկել էր ոսկեգույն

 զգեստով, որն ամբողջությամբ ուլունքազարդ էր ու ձեռքի աշխատանք։

Կարինան էլ, իր հերթին, ներկայացել էր սև նրբագեղ զգեստով՝ թևքերին ուլունքապատ ծոպքերով։ 

Լուսանկարները՝ Instagram, Viva.ua

 



© NEWS.am STYLE