Գարիկ Պապոյանը ցույց է տվել, թե ինչպես է փորձում քայլել վիրահատությունից հետո (տեսանյութ)

13:31   3 փետրվարի, 2018

Գարիկ Պապոյանն օրերս բարդ վիրահատություն է տարել։ Այս մասին հումորիստն անձամբ էր տեղեկացրել իր երկրպագուներին՝ Instagram-ում հրապարակելով կադրեր հիվանդանոցից։

Եվ, ահա, այսօր հումորիստը կրկին ուրախացրել է երկրպագուներին՝ տեղեկացնելով իր առողջական վիճակի մասին: Սոցցանցի story բաժնում Գարիկը կարճ հոլովակներ է հրապարակել՝ գրելով.

«Օր երկրորդ. քայլել ենք ավելի երկար»:



© NEWS.am STYLE