«Իմ գործերից շատերն արվում են փակ դռների ներքո, որոնք երբեւէ չեն բացվում». Ամալ Քլունին դարձավ 40 տարեկան

16:35   3 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 3-ին, իր ծննդյան 40-ամյակն է նշում հայերի կողմից ամենասիրված փաստաբաններից մեկը՝ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի հմայիչ ու ոճային կինը՝ Ամալ Քլունին:

Նրա հայտնի հաճախորդներն են Ջուլիան Ասանժը, Յուլիա Տիմոշենկոն եւ լրագրող Մուհամեդ Ֆեհմին:

Ի դեպ, ինչպես հայտնի է՝ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում հայտնի իրավաբանը ներկայացրել է Հայաստանի շահերը: Ամալը մեղադրել է Թուրքիայի կառավարությանը խոսքի ազատության հարցում երեսպաշտության մեջ:

Այս կինը հիացմունքի է արժանանում իր հմայքի եւ խելքի շնորհիվ: Իսկ նրա համար առաջին երկրպագուն ամուսինն է՝ Ջորջ Քլունին: Նա բազմիցս է հիացմունքով արտահայտվել իր բանիմաց տիկնոջ մասին: «Նա այն միակն է, որի հետ ես պատրաստ եմ անցկացնել մի ամբողջ օր եւ շարունակ կարող եմ հիանալ նրա ամեն մի ասածով եւ արածով»,-մի առիթով ասել է դերասանը:

Այսօր առաջարկում ենք ընթերցել Ամալ Քլունիի ամենաազդեցիկ մտքերից մի քանիսը:

«Առաջին խորհուրդը, որը ձեռք եմ բերել իմ փորձից այն է, որ յուրաքանչյուր կառավորություն պետք է կարեւորի մարդու իրավունքները»:

«Ազատ խոսքը պահպանելը միայն սկզբունք չէ, այլ առօրյայի գլխավոր նախապայման»:

«Իմ անունը թարգմանաբար նշանակում է «հույս», իսկ ես ծնվել եմ այն շրջանում, երբ Լիբանանում պատերազմ էր ընթանում»:

«Եթե չունես կարեւոր ասելիք, ապա պետք չէ իզուր այն տարածել եւ հանրաճանաչ դարձնել, դա քեզ առաջ չի տանի»:

«Իմ գործերից շատերն արվում են փակ դռների ներքո, որոնք երբեւէ չեն  բացվում»:

«Եթե դու իրավաբան ես եւ ցանկանում ես հեշտ գործեր վերցնել, ապա վերցրու ոտնձգություններն ու բռնությունները: Ավելի մեծ հաջողություն կունենաս ու ավելի հեշտ կքնես գիշերը, բայց դա իմ մասին չէ»:

«Ես հավատում եմ միջազգային արդարադատությանը: Ես հավատում եմ, որ մարդն ուղղակի չի կարող անտարբեր անցնել՝ անտեսելով այն մարդկանց, որոնց խոսքը հաշվի չեն առնում»:

«Ուզում եմ աշխատել այնպիսի գործերի շուրջ, որոնք մեծ խանդավառությամբ կուսումնասիրեմ»:

Լուսանկարները՝ CNN.com, Bollywoodlife.com, Businesswire.com



© NEWS.am STYLE