Նշաններ, որ գտել ես քո կնոջը

20:18   8 փետրվարի, 2018
Հավատում ես՝ ինչպես ինքդ քեզ

Վստահության հարցը հիմնարար է ցանկացած հարաբերություններում: Շատ կարեւոր է գիտակցել, որ սիրահարների միջեւ գոյություն ունի փխրուն, բայց անխախտելի հասկացություն՝ «վստահություն»: Երբ մեկը կորցնում է մյուսի հանդեպ վստահությունը, ցավի զգացումից խուսափելն անհնար է: Որքան շատ է սիրահարներից մեկը վստահում մյուսին, այնքան շատ է հոգ տանում նրա մասին, եւ այնքան սարսափելի է լինում դավաճանության հետեւանքով ցավը: Եթե գտել ես կնոջ, որին անվերապահորեն վստահում ես, ավելին, կնոջ, որը, քո կարծիքով, երբեք չի կարողանա դավաճանել, ուրեմն վերջապես քեզ է քո միակին ու անկրկնելիին:

2. Նրա ներկայությունը քո կյանքում քո ուժն ու ոգեշնչումն է, այլ ոչ բացասական ազդեցությունն ու հիասթափությունը

Երբ սիրահարված ես, դժվար է հասկանալ, թե իրականում ինչպես է ազդում կյանքիդ վրա քո սիրելին: Սերը կուրացնում է, այն թույլ չի տալիս ռացիոնալ մտածել, քո երկրորդ կեսի բացասական ազդեցությունը տեսնելը գրեթե անհնար է: Քո կյանքում, հավանաբար, կան մարդիկ, որոնք միշտ սատարում են քեզ, կառուցողական քննադատություն հնչեցնում, օգնում ընկալել կյանքն ու սովորել քո սխալների վրա: Եթե քո կողքի կինը կյանքիդ վրա բացասաբար է անդրադառնում, այդ հարաբերությունները խզելու ժամանակն է: Դրանք միայն ցավ ու հիասթափություն կբերեն:

3. Նա հավատում է քեզ, մոտիվացնում է հավատալ սեփական ուժերիդ

Պատկերացրու, որ բախտդ բերել է եւ ապրել ես մինչեւ 80 տարի, այսինքն՝ 29.000 օր: Նկատի ունեք, որ այդքան օր ամեն առավոտ պետք է արթնանաս եւ քո մեջ ուժ գտնես ապրելու եւ լավ արարքներ գործելու: Շատ դժվար է գտնել մեկին, որն ամեն օր կմոտիվացնի քեզ, կօգնի ճիշտ ուղի գտնել: Քո երկրորդ կեսը պետք է կարողանա անել դա: Գտիր նման կին եւ կկարողանաս գտնել քո երազանքների եւ մշտական անհաջողությունների գիտակցման միջեւ տարբերությունը: Կատարյալ կինը կոգեշնչի գտնել քեզ եւ կյանքդ ավելի լավը դարձնել:

 

Աղբյուրը՝ WDay



© NEWS.am STYLE