Շաուրմա vs փաբ մենամարտ. Լիի բլոգը

19:10   4 փետրվարի, 2018

Ես Լիանան եմ եւ շարունակում եմ շրջել Երեւանով, իսկ երեկ որոշեցի հավաքել ընկերներիս եւ շաուրմայանոցի ու փաբի մենամարտ կազմակերպել: Ոտքերս ինձ տարան Երեւանի կենտրոնական՝ իր շաուրմայով հայտնի հաստատությունը: Շաուրմա, շավերմա, շավուխա. ինչպես ասես, որ չեն կոչում այս ուտեստը: 2 շաուրմայի, քեբաբի, ջրի եւ կոլայի համար 2900 դրամ ենք վճարել)) (քեբաբը չկերանք՝ շատ քաղցր էր, իսկ շաուրման իսկապես համեղ էր): Հարմար չէ. յուրաքանչյուր ուտեստի համար հարկավոր է մոտենալ տարբեր սեղանների: Շաուրման անմիջապես են տալիս, իսկ քեբաբին ստիպված էինք սպասել մոտ 10 րոպե, ըմպելիքներն առանձին սրահից պետք է վերցնել: Ձեզ որեւէ համար կամ քարտ չեն տալիս, անձնակազմը հայերենով բարձր բղավում է, երբ ուտեստը պատրաստ է, ինչը խնդիրներ է առաջացնում զբոսաշրջիկների համար, որոնք հայերեն լեզուն չգիտեն, ուստի խոհանոցին մի քանի անգամ են մոտենում, որպեսզի հասկանան՝ խոսքն իրենց մասի՞ն է, թե՞ ոչ: Բոլոր սրահները մարդկանցով լի էին: Հաստատության հաճախորդները հիմնականում շաուրմա էին պատվիրում. իզուր չէ, որ այն հենց դրանով է հայտնի (Ես, որպես կանոն, ուրիշի ափսեի մեջ չեմ նայում, սակայն այստեղ հնարավորությունը բաց չթողեցի):

Իսկ այժմ քաղցրի մասին: Ես շատ եմ լսել երեւանյան երիտասարդության գիշերային կյանքի մասին, սակայն այն կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ ՓԱԲԵՐ: Դրանք շատ հաճելի, ուրախ եւ ամենակարեւորը՝ երեւանցիների կողմից սիրված վայրեր են:

Մի ձեռքում բռնելով լիմոնադի բաժակը, մյուսում՝ տաք Ամերիկանոն՝ ես կպատմեմ քաղաքի մի իսկական մարգարիտի մասին: Սրճարանը, որը մենք այցելեցինք, բավականին «օլդսքուլ»-ային էր՝ ռետրո ոճով ձեւավորված, ուներ նաեւ գետնախարիսխային հարկ եւ փոքրիկ պարահրապարակ: Վերեւի հարկում մարդիկ շատ էին, ոչ մի ազատ սեղան չկար:


Մատուցողները շատ բարեհամբույր եւ ժպտերես էին, տիրապետում էին նաեւ անգլերեն լեզվին: Թվում էր, թե անձնակազմն ու հաճախորդները միեւնույն շրջապատից են, որը բնական կերպով համալրվում է նոր ընկերներով: Մենք բավականին շատ էինք:

Փորձեցինք նարնջի սառը լիմոնադ, Մարգարիտա եւ եւս մի քանի կոկտեյլ, ֆրի կարտոֆիլ, մրգերով պաղպաղակ, իսկ մեր ընկերները գոհ մնացին նարգիլեից: Ափսոս, որ այդ օրը երեկոյան ժամը 10-ին գետնախարիսխային հարկը դեռ դատարկ էր, սակայն տեսանյութի վերջում դուք կհամոզվեք, որ երեւանյան երիտասարդությունը հանգստանալ այնտեղ կարողանում է եւ անում է դա ոգով, կարեւորը ժամանակին տեղում լինելն է:

P.S Զուգարանը ուրախացրեց պատերին կախված գրառումներով. այնտեղից ես դեռ երբեք այդքան գոհ դուրս չէի եկել:



© NEWS.am STYLE