Shine&Food. Երբեւէ կերե՞լ եք կաղամբով եւ հավի մսով կոլոլակ. եկեք միասին փորձենք

10:05   4 փետրվարի, 2018

Երբեւէ կերել ե՞ք կաղամբով եւ հավի մսով կոլոլակներ: Անձամբ ես մինչեւ այս նկարահանման օրը երբեք նման բան չէի կերել: Թերեւս չէի էլ կարող պատկերացնել, որ կարելի է համատեղել այս երկու մթերքները: Սակայն Facebook-ում Shine&Food-ին հետեւողներից Աննան ինձ հետաքրքիր բաղադրատոմս ուղարկեց: Անմիջապես որոշեցի պատրաստել: Իսկ թե ինչ համ ունեին այդ կոլոլակները, կիմանաք՝ դիտելով իմ հաղորդումը: Առաջարկում եմ նաեւ ձեզ պատրաստել եւ համտեսել:

Չմոռանաք ուղարկել ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին`Shine&Food:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE