Ոստիկանությունը ձերբակալել է Լանա Դել Ռեյի վրա հարձակում ծրագրող տղամարդուն

14:28   4 փետրվարի, 2018

Օրլանդո քաղաքի (Ֆլորիդա նահանգ) ոստիկանությունը ձերբակալել է 43-ամյա տղամարդու, ով ծրագրում էր առեւանգել երգչուհի Լանա Դել Ռեյին, հաղորդում է EOnline- ը: Ոմն Մայքլ Հանթը հետապնդել եւ սպառնացել է առեւանգել հայտնի երգչուհուն:

«Մայքլ Հանթը ձերբակալվել է զենքի կիրառմամբ առեւանգման փորձի համար: Ապացույցներ ստանալուց հետո մենք համարեցինք, որ դա իրական վտանգ է, եւ ոստիկանությունը ձերբակալեց նրան նախքան Amway Center-ում համերգի ժամանակ Լանա Դել Ռեյին մոտենալը»,- նշվում է զեկույցում: Տղամարդը ձերբակալվել էր համերգասրահի հարեւանությամբ, նրա մոտ դանակ եւ համերգի տոմս կար:

Ոստիկանության ներկայացուցիչների համաձայն՝ կասկածյալը նախկինում սոցիալական ցանցերում բազմիցս գրել է Լանա Դել Ռեյի մասին՝ հայտարարելով, որ «հինգշաբթի օրը երգչուհու հետ հանդիպումից հետո նրան այլեւս ոչ ոք չի տեսնի»:



© NEWS.am STYLE