Հինգ կեղտոտ հնարք` հյուրերին իդեալական տանտիրուհի թվալու համար

14:09   5 փետրվարի, 2018

1. Մթերքը գեղեցիկ տարաների մեջ լցրեք

Բրինձը, մակարոնեղենը կամ հատիկավորները լցրեք խոշոր տարաների մեջ եւ դրանք դրեք երեւացող տեղում: Դա ցույց կտա, որ լավ տանտիրուհի եք եւ ձեր խոհանոցին գյուղական հմայք կհաղորդի:

2. Սառնարան դրեք հանքային ջրի մի քանի մեծ շիշ

Ձեր հյուրերը չպետք է իմանան, որ սովորաբար դուք խոհանոցի ծորակի ջուր եք խմում: Նրանց զարմացնելու համար ուղղակի գազավորված ջուր մատուցեք, նույնիսկ դրա վրա չհրավիրելով ուշադրությունը: Նրանք կմտածեն, որ դուք միշտ գնված ջուր եք խմում:

3. Լվացեք լոգասենյակը 

Ճիշտ է: Այդպես մի նայեք ինձ: Գոնե սպիտակեցնող միջոց լցրեք զուգարանակոնքը, սրբեք հայելին եւ լվացարանն ու ծորակները փայլեցրեք: Խոստովանեք՝ արդեն վաղուց էր անհրաժեշտ լոգասենյակն այդպես մաքրել:

4. Թաքցրեք ձեր զզվելի ատամի խոզանակը 

Հյուրերի այցելության օրը ձեր լոգասենյակում «հակառակ օր է»: Վերցրեք այն ամենը, ինչ դուք սովորաբար օգտագործում եք, եւ թաքցրեք պահարանում: Հետո հանեք այն ամեն գեղեցիկը, որը դուք երբեք չեք օգտագործել, հանեք պահարանից եւ ցուցադրեք: Այդ իրերի մեծամասնությունը անծանոթների նվերներ են կամ ձեռքի փոքրիկ քսուքներ, որոնք դուք հյուրանոցներից եք բերել: Այժմ եկել է դրանց աստեղային ժամը:

5. Ցնցեք ձեր հյուրերին` նրանց թեյերի բազմաթիվ տեսակներ առաջարկելով 

«Թեյ: Իհարկե: Մենք ունենք կանաչ, անանուխի, երիցուկի, տանձի, իռլանդական նախաճաշ, շամբուկի, կիտրոնի եւ մանդարինի, մատուտակի, հասմիկի, ռոյբուշի, դարչինի եւ կիտրոնաթփի»: Ուղղակի ներկայացրեք 10 թեյից կազմված ցուցակ, իսկ մատուցեք երեքը, որոնք իրոք ունեք: Մինչ այդ, ձեր հյուրերը կմոռանան մնացածների մասին: 

Աղբյուրը` shkolazhizni.ru



© NEWS.am STYLE