Կատարյալ սիրուհու կանոնները

23:04   5 փետրվարի, 2018

Լավ սիրուհին միշտ գիտի, թե ինչ է ուզում իր տղամարդը: Սեքսն ավարտվում է անկողնում, իսկ սկսվում է մտքերից, զրույցներից ու վստահությունից:

Հարկավոր է ոչ թե մտածել, այլ տղամարդուն տալ այն, ինչ նա ուզում է, նրան քնքշանքով պարուրել, կատարել ցանկությունները, բայց կպչուն չլինել (օրինակ՝ չտանջել զանգերով եւ ուշադրություն պահանջելով): Ամենաամուր ցանցերն անտեսանելի են: Հենց դրանցով է հմուտ սիրուհին պարուրում տղամարդու մարմինը, հոգին եւ ուղեղը:

Գեյշաները գիտեին տղամարդու ժեստերը, բառերն ու դիմախաղը պատճենելու միջոցը: Հոգեբանները պնդում են, որ նոր ծանոթի համակրանքին արժանանալու ամենադյուրին ձեւը նրան պատճենելն է: Հավանաբար, կապ հաստատելը տեղի է ունենում ենթագիտակցաբար, հնագույն բնազդների հիման վրա:

Լավ սիրուհին իրեն թույլ չի տա սեփական քմահաճույքի համար կամ անճաշակ հագուստ գնել: Համապատասխանելը, նույնիսկ չտեսնելով ընտրյալին, երազանքի տղամարդուն գտնելու նախատրամադրվածությունն է:

Տղամարդու հետ հարաբերություններում ամենակարեւորը հենց սկզբից ամեն ինչ տալն է՝ առանց մտածելու, առանց եսասիրության եւ հաշվարկի, թե ինչ կլինի հետո, իսկ հետագայում եռակի ստանալ:

Պետք չէ համատեղ անցկացրած առաջին իսկ գիշերվանից հետո տղամարդու աչքերի մեջ նայել ու հարցնել. «Ե՞րբ կգաս հաջորդ անգամ»: Տղամարդու համար կարեւոր է իրեն տեր զգալ: Եվ այսպես՝ լավ սիրուհին երբեք իրեն թույլ չի տա կպչուն լինել:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE