Հասմիկ Շիրոյանը՝ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների պաշտոնական ակումբի ներքին քվեարկության հաղթող

22:23   4 փետրվարի, 2018

Հասմիկ Շիրոյանը ճանաչվել է «Եվրատեսիլ» մրցույթի հայ երկրպագուների միջազգային կազմակերպության՝ OGAE Armenia-ի` «Դեպի Եվրատեսիլ»-ի ներքին քվեարկության հաղթող: Հասմիկը հավաքել է 196 ձայն՝ առաջ անցնելով Թամար Կապրելյանից, Սեւակ Խանաղյանից եւ Կամիլից:

Հիշեցնենք, որ Հասմիկ Շիրոյանը «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցում է «You&I» երգով, որը հեղինակել են միջազգային ճանաչում ունեցող հեղինակներ Marli-ն, Neil-ն ու Haj-ը, որոնք համագործակցում են նաեւ Ջեյմս Արթուրի, Քելլի Քլարքսոնի, Դեմի Լովատոյի եւ այլ հայտնի կատարողների հետ: Իսկ երգի բեմադրությամբ զբաղվում են Hi-Hat-ն ու նրա թիմը, որոնք նախկինում աշխատել են նաեւ Շակիրայի, Ռիհաննայի, Ջասթին Բիբերի եւ Ֆարել Ուիլյամսի հետ:



© NEWS.am STYLE