Մոսկվայում կրակել են Սոսո Պավլիաշվիլիի պրոդյուսերի վրա

23:02   4 փետրվարի, 2018

Սոսո Պավլիաշվիլիի սանիկ եւ պրոդյուսեր Գեորգի Գաբելավան լուրջ վնասվածքներ է ստացել հարեւանների հետ կոնֆլիկտի արդյունքում։ Անհանգիստ բնակիչները դաժանորեն ծեծել են նրան, ապա բառացիորեն ծածկել են փամփուշտներով:

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում՝ Դմիտրի Ուլյանովի փողոցի վրա գտնվող տանը, հաղորդում է ՄԿ-ն։

Պրոդյուսերը երիտասարդ կնոջ հետ Մոսկվա էր ժամանել Թբիլիսիից տեսահոլովակի նկարահանման համար եւ ընկերոջ հրավերով մնացել էր բնակարանի նրա սենյակում։ Պարզվել է, որ բնակարանի սեփականատերերի միջեւ առկա է թշնամություն եւ հարեւանները որոշել են «նոր բնակիչների վրա խաղալ»։ Նրանք մշտապես սկանդալներ էին կազմակերպում եւ ամեն անգամ ակնարկում էին, որ բնակարանի տարածքն իրենց է պատկանում։ Արդյունքում երիտասարդները որոշել էին լքել սենյակը։

Հարձակումն տեղի է ունեցել փետրվարի 3-ին, երբ զույգն իրերն տեղավորում էր մեքենայում։ Բնակիչներից մեկը՝ գործազուրկ Բեսիկ Կադարիան, կանչել է պրոդյուսերին, իբր նրա հետ մի քանի բառ փոխանակելու համար։ Ապա նրանց է միացել Կադարիայի փեսան եւ տղամարդիկ սկսել են ծեծել Գաբելավային։ Ընդ որում՝ հարձակվողները զինված են եղել դանակով, տրավմատիկ ատրճանակով եւ մետաղյա ձողով։

«Գեորգին երեք հրազենային վնասվածք է ստացել, դրանցից երկուսը փորին, մեկը՝ կողքին։ Մի փամփուշտը բժիշկները հեռացրել են հիվանդանոցում, որտեղ իրականացվել է վիրահատությունը։ Մոտ օրերս վիրաբույժները պատրաստվում են կարգի բերել դեմքը»,-պատմել է տուժածի կինը՝ Ինգա Գաբելավան։

Գաբելավան, որին բառացիորեն ծածկել են փամփուշտներով, մտադիր է հասնել հանցագործների արդարացի պատժին։ Սակայն, նրա խոսքով՝ իրավապահ մարմինները չեն շտապում աշխատանքները սկսել այս գործով;

Գեորգի Գաբելավան բավականին հայտնի պրոդյուսեր է՝ նկարահանել է տեսահոլովակներ ռեփեր Պտախայի եւ Սերյոգայի, ինչպես նաեւ Իրակլի Պիրցխալավայի համար։



© NEWS.am STYLE