ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   5 փետրվարի, 2018

ԽՈՅԵՐ

Մի քննարկեք ձեր խնդրները բոլորի ներկայությամբ: Շրջապատի խղճահարությունը ձեզ օգուտ չի տա, իսկ ձեր անկեղծությունը բավականին արագ կհասնի նրան, ում դուք չէիք ցանկանա, որ հասներ:

ՑԼԵՐ

Ձեր հարաբերություններում հանգիստ շրջան է սկսվել: Դուք չեք վիճում, սակայն յուրահատուկ կիրք էլ չկա ձեր մեջ: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհանդիպեք մեկին, ում կհասկանաք անգամ առանց խոսքերի` ասես մտքերով փոխանակվելով: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին արկածների կարիք կզգա, ընդ որում` ոչ ձեզ հետ: Այնպես որ, այսօր կարող եք հանկարծ պարզել, որ նա ժամանակ է անցկացրել այլ մարդու հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ցույց տալ ձեր բնավորությունը սիրելիի հետ շփվելիս, այլապես նա կմտածի, թե իրեն ամեն ինչ կարելի է եւ դուրս կգա թույլատրելիի սահմաններից:

ԿՈՒՅՍԵՐ

Բարեհաջող օր է, որպեսզի սիրելիի հետ միասին գնումների գնաք: Աշխատեք հաճույք ստանալ գործընթացից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կարող եք սիրելիի հետ զրուցել դեսից-դենից մինչեւ ուշ գիշեր: Հաճելի կլինի դա ձեզ, թե ոչ, դժվար է ասել...

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր է, որ դուք հասկանաք նրան: Միգուցե դուք կարողանաք նաեւ նրան խորհուրդներ տալ...

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է նյարդայնանալ մանրուքների պատճառով` այդ կերպ փչացնելով ձեր տրամադրությունը: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա անփոխարինելի դառնալ ձեզ համար բոլոր ոլորտներում: Սակայն դժվար թե դա նրա մոտ ստացվի: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ավելի լավ է կենտրոնանաք աշխատանքի, քան անձնականի վրա, ուր հնարավոր են հիասթափություններ: 

ՁԿՆԵՐ

Այսօր դուք պետք է շատ կարեւոր որոշում ընդունեք: Այնպես որ, նախքան «այո» կամ«ոչ» ասելը, խորհուրդ հարցրեք նրանցից, ում վստահում եք:  



© NEWS.am STYLE