17:45 5 փետրվարի, 2018Վերջին մի քանի տարում գլխազարդները բավականին պոպուլյար են դարձել, եւ հիմա ոչ մի իրեն հարգող նորաձեւամոլ աղջիկ տանից դուրս չի գա վարսերին որեւէ աքսեսուար չամրացրած:
Եկեք տեսնենք, թե ոճաբաններն ինչ են առաջարկում 2018 թվականի համար:
Նորաձեւության շաբաթները հստակ առանձնացրեցին մի քանի թրենդ: Առաջինը՝ սպորտային գլխազարդներ՝ հաստ ժապավենների տեսքով, խոշոր գրվածքներով:

Ավելի կանացի տարբերակ՝ գործված ժապավեններ՝ զարդարված քարերով եւ ուլունքներով:

Եվս մեկ նորաձեւ գլխազարդ՝ սեւ ատլասե ժապավեն, որն, իհարկե, կարելի է փոխարինել այլ գույներով:

Աղբյուրը՝ Grazia.ru