«Իմ աղջիկը ծնվել է». Քայլի Ջեները հայտնել է դստեր ծննդի մասին (ֆոտո/վիդեո)

00:55   5 փետրվարի, 2018

Քայլի Ջեները լույս աշխարհ է բերել իր երեխային: Այս մասին աղջիկը հայտնել է իր Instagram-ում՝ հուզիչ հոլովակ հրապարկելով եւ գրելով.

«Ես ներողություն եմ խնդրում՝ իմ հղիության մասին չբարձրաձայնելու համար: Իմ կյանքում այս նոր դերի համար ես կարիք ունեի նախապատրաստվելու առանց սթրեսի, դրական եւ առողջարար ճանապարհով: Ես չէի պլանավորել ոչ մի վճարված հայտարարություն: Ես գիտեի, որ իմ փոքրիկը զգալու է յուրաքանչյուր սթրես եւ էմոցիա: Այսպիսով, ես որոշեցի իմ այս երջանկության մասին այս կերպ հայտնել:

Հղիությունն ամենագեղեցիկ, հզոր եւ կյանքը փոխող փորձն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքում եւ ես կկարոտեմ այն: Ես գնահատում եմ իմ ընկերներին եւ հատկապես ընտանիքի անդամներին, որոնք օգնեցին իմ հղիությունը որքան հնարավոր է գաղտնի պահել: Իմ գեղեցիկ եւ առողջ աղջիկը ծնվել է փետրվարի 1-ին, եւ ես չէի կարողանում համբերել, թե երբ եմ այդ մասին հայտնելու»:

Նշենք, որ Քայլին երեխա է ունեցել ռեփեր Թրեւիս Սքոթից:



© NEWS.am STYLE