Եվա Ռիվասը երգ է նվիրել է իր «նախկիններին» (տեսանյութ)

10:49   5 փետրվարի, 2018

Եվա Ռիվասն իր նոր կատարումը նվիրել է իր «նախկիններին»: Երգչուհին Instagram-ում հոլովակ է հրապարակել՝ այն մակագրելով հետեւյալ կերպ.

«Երգը նվիրում եմ իմ նախկիններին: Ես նրանց բոլորի համար երգել եմ սա: Բարեւ, իմ թանկագին փոքրիկներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիվասը ներկայացրել էր յոթ միջոց՝ տղամարդկանց մանիպուլացնելու համար.

«Մանիպուլացրեք տղամարդուն քնքշությամբ: Տղամարդիկ, ասես, կատու լինեն: Անգամ ամենաբրուտալները կորցնում են սթափությունը, երբ կողքին քնքուշ, նուրբ կատվիկ է: Մինչ տղամարդուն ձեր ցանկությունների բավարարման մասին խնդրելը, հպվեք նրան հայացքով, համբույրներով կամ ձեռքերով: Իսկ զրույցի ընթացքում օգտվեք «հոգեբանական փաղաքշանքից». նախքան խնդրանքի մասին բարձրաձայնելը, գովաբանեք նրան կամ տեղին հաճոյախոսություն արեք»:



© NEWS.am STYLE