«Տուն գնալուս ժամանակը մոտենում է». Գարիկ Պապոյանն արդեն կարողանում է ինքնուրույն քայլել (տեսանյութ)

10:29   5 փետրվարի, 2018

Գարիկ Պապոյանն օրերս բարդ վիրահատություն է տարել։ Այս մասին հումորիստն անձամբ էր տեղեկացրել իր երկրպագուներին՝ Instagram-ում հրապարակելով կադրեր հիվանդանոցից։

Գարիկը պարբերաբար երկրպագուներին տեղեկացնում է իր առողջական վիճակի մասին: Այսօր նա հայտնել է, որ կարողանում է քայլել առանց բռնվելու.

«Տուն գնալուս ժամանակը մոտենում է»,- սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է նա:

Հիշեցնենք, որ Գարիկ Պապոյանի կինն ավելի վաղ իր Instagram-ում գրել էր.

«Ամուսնուս հետ արդեն ամեն ինչ նորմալ է: Սպորտային վնասվածք ուներ, որը տարիների ընթացքում վերաճել էր մեծ խնդրի եւ ենթակա էր անհապաղ վիրահատության։ Փառք Աստծո, ամեն ինչ արդեն կարգին է։ Շնորհակալություն անհանգստության համար»:



© NEWS.am STYLE