Շպռոտը պարծեցել է սեքսուալ կազմվածքով (տեսանյութ)

14:44   5 փետրվարի, 2018

Շպռոտը պարծեցել է իր սեքսուալ կազմվածքով: Instagram-ի story բաժնում երգչուհին կարճ հոլովակ է հրապարակել, որում ցույց է տվել շքեղ բարեմասնությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շպռոտը տարազով լուսանկարներ էր հրապարակել, որոնք արվել են իր սկանդալային՝ «Գարուն եկավ» հոլովակի ընթացքում:

Նրա նոր տեսահոլովակը աղմուկ էր բարձրացրել համացանցում. շատերը քննադատել էին երգչուհուն տարազ հագնելու համար, ինչին ի պատասխան՝ Շպռոտն արձագանքել էր.

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»:



© NEWS.am STYLE