Քայլի Ջեների դստեր մասին տեսանյութը վեց ժամում ավելի քան 16 մլն մարդ է դիտել

10:02   5 փետրվարի, 2018

Քայլի Ջեները հայտնել է, որ լույս աշխարհ է եկել իր առաջնեկը։ Իր Instagram-ում Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը ներողություն է խնդրել, որ պաշտոնապես չէր հայտարարել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սևեռուն ուշադրության մոր դերին պատրաստվելու հնարավորություն ունենալ։

Հեռուստաաստղը հրապարակել է երկար հաղորդագրություն, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, իր Twitter-ում հրապարակել է Քայլիի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։ Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), ավելի քան 16 մլն մարդ է դիտել վեց ժամվա ըթնացքում։ Տեսահոլովակը թիվ մեկ թրենդ է դարձել YouTube-ում



© NEWS.am STYLE