Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի առաջին լուսանկարները

11:04   5 փետրվարի, 2018

Եվ այսպես,  շաբաթը սկսվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մասին նորություններով։ Ուշ գիշերը (մեր ժամանակով) Քայլի Ջեները հայտնել էր իր երեխայի լույս աշխարհ գալու մասին։

Իր Instagram -ում Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը ներողություն է խնդրել , որ պաշտոնապես չէր հայտարարել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սևեռուն ուշադրության մոր դերին պատրաստվելու հնարավորություն ունենալ։ Հեռուստաաստղը հրապարակել է երկար հաղորդագրություն, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը,  իր Twitter-ում հրապարակել է Քայլիի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։ Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), ավելի քան 16 մլն մարդ է դիտել վեց ժամվա ընթացքում։ Տեսահոլովակը թիվ մեկ թրենդ է դարձել YouTube-ում։

Տեսանյութի ամենահետաքրքիր պահերից էր այն հատվածը, որտեղ Քիմ Քարդաշյանը տալիս է  Քայլիին  իր նորածին դստերը՝Չիկագոյին։

Սրանք առաջին կադրերն են, որտեղ երևում է Քիմի ու Քանյեի՝ փոխնակ մորից ծնված դստեր դեմքը։ 



© NEWS.am STYLE