Ջասթին Թիմբերլեյքը ելույթ է ունեցել Սուպերբոուլի եզրափակիչում՝ Փրինսի հոլոգրամայի ֆոնին

11:33   5 փետրվարի, 2018

Մինեապոլիսում կայացել է ամերիկյան սպորտի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ Սուպերբոուլ 2018-ը, Ազգային ֆուտբոլային լիգայի խաղաշրջանի վճռորոշ մենամարտը։ Ու բոլորի կողմից սիրված Ջասթին Թիմբերլեյքը եույթ է ունեցել NFL խաղաշրջանի եզրափակիչի ընդմիջման ժամանակ, որտեղ «Ֆիլադելֆիա Իգլզը» հաղթել է «Նյու Ինգլենդ Փեթրիոթսին»՝ 41։33 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Սուպերբոուլում։ ԱՄՆ ազգային հիմնը հանդիպումից առաջ կատարել է Փինքը, իսկ ընդմիջման ժամանակ ելույթ է ունեցել նաև  Ջասթինը։ Շոուն տևել է 13 րոպե։ Մինեապոլիսի US Bank Stadium մարզադաշտում հանդիսատեսը Ջասթինի ելույթի ժամանակ տեսել է նաև  2016-ի ապրիլին մահացած Փրինսի հսկայական հոլոգրաման։

 



© NEWS.am STYLE