Համացանցում հայտնվել են լուրեր՝ Քայլի Ջեների նշանադրության մասին

12:26   5 փետրվարի, 2018

Մենք Ձեզ խոստացել էինք, որ երկուշաբթին նվիրված է լինելու Քարդաշյան - Ջեներ գերդաստանին, ահա խնդրեմ))) Քայլի Ջեներն ուշ գիշերը (մեր ժամանակով) հայտնել էր իր երեխայի լույս աշխարհ գալու մասին։ 20-ամյա հեռուստաաստղի դուստրը ծնվել է փետրվարի 1-ին։

Աղջկա անունը չեն հայտնում։ Հայրը Քայլիի բոյֆրենդ 25-ամյա ռեփեր Թրևիս Սքոթն է, որի հետ Քիմի քրոջ հարաբերությունները սկսվել էին 2017-ի ապրիլից։

Իր Instagram-ում Քիմ Քարդաշյանի  20-ամյա քույրը ներողություն է խնդրել այն բանի համար, որ պաշտոնապես չէր հայտարարել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սևեռված ուշադրության նախապատրաստվել մոր դերին։

Հեռուստաաստղը հրապարակել է երկար հաղորդագրություն, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, Twitter-ում հրապարակել է Քայլիի կյանքի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։

Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), ընդամենը վեց ժամում դիտել է ավելի քան 16 միլիոն մարդ, ու ուշադիր ֆանատները նկատել են հատվածներ, որտեղ երևում են Քայլին ու Թրևիսը, իսկ Քայլիի մատին երևում է մատանին, որը, ըստ  երկրպագուների,  ամուսնական է։

 



© NEWS.am STYLE