Արքայազն Հարին հարսանիքին չի հրավիրել իր հորեղբոր կնոջը

13:21   5 փետրվարի, 2018

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը կողմնորոշվել են հյուրերի ցանկի հարցում։ 36-ամյա ամերիկացի դերասանուհու ու 33-ամյա արքայազնի հարսանիքին, որը կայանալու է մայիսի 19-ին, 600 մարդ է հրավիրված, սակայն արքայազն Հարիի հորեղբոր կնոջը՝ Եղիսաբեթ 2-րդի երկրորդ որդու, Յորքի դուքս, արքայազն Էնդրյուի նախկին կին Սարա Ֆերգյուսոնը հարսանիքին ներկա չի գտնվելու, գրում է Mirror-ը:

«Նրանք Սարային չեն հրավիրել հարսանիքի, քանի որ նա չի կարողանում գաղտնիություն պահպանել։ Նա շատախոս է ու ավելորդ բաներ կպատմի մամուլին»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։

Իրավիճակը մի քիչ նրբանկատ է, քանի որ Սարան հյուրընկալելու է թագավորական ամբողջ ընտանիքին իր դստեր՝ Եվգենիայի հարսանիքին, հոկտեմբերին։

Նշում են, որ Սարան հրավիրված չի եղել նաև Հարիի ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հարսանիքին 2011-ին։



© NEWS.am STYLE