Ինչպես են Քայլի Ջեների քույրերը շնորհավորել նրան երեխայի ծննդյան կապակցությամբ

18:02   5 փետրվարի, 2018

Քայլի Ջեները հայտնել է, որ փետրվարի 1-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Հեռուստաաստղի դստեր անունը չեն հայտնում, իսկ, ահա, Քայլիի հղիությանն ու ռեփեր Թրևիս Սկոթի հետ նրա հարաբերություններին նվիրված կարճ տեսանյութն արդեն թիվ մեկ թրենդ է դարձել YouTube-ում. այն դիտել է ավելի քան 17 մլն մարդ։

Իսկ ինչպե՞ս են Քայլի Ջեների ազգականներն ու մտերիմները շնորհավորել նրան երեխայի ծննդյան կապակցությամբ։

«2018-ի փետրվարի 1։ Մեկընդմիշտ։ Նոր ռենջեր է հայտնվել քաղաքում»,- իր Twitter-ում գրել է Քայլիի 25-ամյա սիրեցյալն ու երեխայի հայրը՝ Թրևիս Սքոթը։

«Ես այնքան հուզված ու ուրախ եմ, որ մեր ընտանիքում ևս մեկ հիասքանչ աղջիկ է հայտնվել»,- հայտնում է Քայլիի մայրը՝ Քրիս Ջեները։

Ինչ վերաբերում է Քայլիի քույրերին, ապա Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջեները սահմանափակվել են միայն սրտաձև սմայլիկներով ու տեսագրություն են հրապարակել։ Իսկ Քլոե Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքն ու Քայլին են՝ երկուսն էլ հղի վիճակում (Քլոեն նույնպես հղի է), եւ քնքշորեն գրկել են իրենց կլորացած փորերը։

«Շնորհավորում եք քեզ, իմ սիրելի Քայլի։ Ինչ հրաշալի ճանապարհ էր դա։ Ես արդեն կարոտում եմ այն օրերը, երբ հղի էիր։ Երբեք չէի կարծի, թե մենք դա միասին կանենք, հենց այդ պատճառով էլ դա առանձնահատուկ զգացողություն է։ Աստված մեծ է, նա ի սկզբանե իր ծրագրերն ուներ։ Սիրում եմ քեզ»,- գրել է նա։

«Քո զարգացումն ու հասունությունը երբեք չեն դադարել ինձ զարմացնել։ Ես այնքան ուրախ եմ այս նոր համալրման համար»,- գրել է Քայլիի լավագույն ընկերուհի Ջորդան Վուդսը։

 



© NEWS.am STYLE