Գայանե Ասլամազյանը՝ էլեգանտ սեւ զգեստով

15:35   5 փետրվարի, 2018

Գայանե Ասլամազյանին նայելով՝ դժվար է հավատալ, որ նա 41 տարեկան է: Դերասանուհին իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ կեցվածք է ընդունել էլեգանտ սեւ զգեստով:

Զգեստն ընդգծել է Գայանեի գեղեցիկ կազմվածքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Գայանե Ասլամազյանը վթարի է ենթարկվել.

«Հարգելի ընկերներ եւ պարզապես բարին կամեցող լավ մարդիկ: Ես ողջ-առողջ եմ եւ գտնվում եմ Հայաստանում: Ավտովթարի մասին շրջանառվող լուրը սուտ է: Շնորհակալ եմ, որ այդչափ ուշադիր եք իմ անձի նկատմամբ»,- պարզաբանել էր դերասանուհին:



© NEWS.am STYLE