Ինչպես 22-ամյա տղան կին ձեւանալով՝ հասավ գեղեցկության մրցույթի եզրափակիչ

04:33   7 փետրվարի, 2018

Ղազախստանի 22-ամյա բնակիչ Իլայ Դյագիլեւը շատ էր ցանկանում մասնակցել Miss Virtual Kazakhstan գեղեցկության մրցույթին, բայց խնդիրն այն էր, որ մրցույթին կարող էին միայն իգական սեռի ներկայացուցիչներ մասնակցել:

Երիտասարդը, սակայն, որոշել է խորամանկել՝ ներկայաալով որպես կին: Նա կեղծամի եւ կոսմետիկայի օգնությամբ փոխել է արտաքինն ու արդյունքում հայտնվել մրցույթի կին մասնակիցների շարքում:

Սակայն երբ տղան անցել է եզրափակիչ փուլ՝ առաջ անցնելով հայտ ներկայացրած շուրջ չորս հազար կանանցից, որոշել է խոստովանել իր խորամանկության մասին: 

Իլայը խոստովանել է, որ մասնակցել է մրցույթին՝ ցույց տալու համար, որ մեր օրերում աղջիկները կարող են գեղեցկուհու վերածվել կոսմետիկ միջոցների օգնությամբ՝ հետեւեով ընդհանուր թրենդներին:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE