Քայլի Ջեներն իր նորածին դստերը Թիթեռնի՞կ է անվանել

20:05   5 փետրվարի, 2018

Քայլի Ջեները փետրվարի 1-ին լույս աշխարհ է բերել իր երեխային: Այս մասին աղջիկը հայտնել է իր Instagram-ում՝ հուզիչ հոլովակ հրապարկելով եւ գրելով.

«Ես ներողություն եմ խնդրում՝ իմ հղիության մասին չբարձրաձայնելու համար: Իմ կյանքում այս նոր դերի համար ես կարիք ունեի նախապատրաստվելու առանց սթրեսի, դրական եւ առողջարար ճանապարհով: Ես չէի պլանավորել ոչ մի վճարված հայտարարություն: Ես գիտեի, որ իմ փոքրիկը զգալու է յուրաքանչյուր սթրես եւ էմոցիա: Այսպիսով, ես որոշեցի իմ այս երջանկության մասին այս կերպ հայտնել»:

Քայլին դեռ չի հրապարակել դստեր անունը, բայց ուշադիր երկրպագուների աչքից ոչինչ չի վրիպում: Նրանք Twitter-ը ողողել են Ջեների աղջկա անվան մասին գրառումներով՝ դատելով հղիության ընթացքում Քայլիի հրապարակումներից:

Այսպես, երկրպագուները կարծում են, որ Քայլի Ջեներն ու ռեփեր Թրեւիս Սքոթն իրենց աղջկան Butterfly (Թիթեռնիկ) են անվանել:

«Միայն ե՞ս եմ կարծում, որ Թրեւիսը եւ Քայլին իրենց դստերը Թիթեռ են անվանել», - գրել են օգտատերերը:



© NEWS.am STYLE