Տեսահոլովակի պրեմիերա. Սյուզի Մելիքյան- «Պատրաստ եմ»

21:48   5 փետրվարի, 2018

Սյուզի Մելիքյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Պատրաստ եմ» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է:Ավելի վաղ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել էր, որ երգն իր համար հեղինակել են Նիկ Էգիբյանն ու Ավետ Բարսեղյանը:

«Տեսահոլովակը մոտ մեկ ամիս առաջ ենք նկարահանել, նկարահանումներն անցել են տաղավարում, ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Այս երգի երաժշտությունն ի սկզբանե շատ էի սիրել, հետո Ավետն իր խոսքերով ավելի ամբողջական դարձրեց այն, ու ես զգացի, որ լիովին կարողանում եմ ճիշտ վերարտադրել այս երգը: Սա ինձ համար շատ թանկ երգ է»,-նշել էր երգչուհին:

 



© NEWS.am STYLE