35 մլն դիտում. Քայլի Ջեների դստեր մասին տեսանյութը YouTube-ի հիթ է դարձել

11:10   6 փետրվարի, 2018

ԱՄՆ-ը պարզապես հիվանդագին սեր ունի այնպիսի մարզաձեւի հանդեպ, ինչպիսին է ամերիկյան ֆուտբոլը, ու թվում էր, թե ոչինչ չի ստվերի այնպիսի իրադարձություն, ինչպիսին է NFL-ի եզրափակիչը, բայց պարզվում է, որ այդ նույն եզրափակիչը երկրորդ պլան է մղվել YouTube թրենդներում, քանի որ հոսթինգում առաջատարի դիրքում ամրապնդվել է Քայլի Ջեների դստերը նվիրված տեսանյութը։

Երեկ Քայլին իր Instagram-ում հայտնել էր իր երեխայի լույս աշխարհ գալու մասին, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, իր Twitter-ում հրապարակել է Քայլիի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։ Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), այս պահի դրությամբ ավելի քան 35 մլն մարդ է դիտել։ 



© NEWS.am STYLE