Մերի Մակարյանն ԱՄՆ-ում նոր աշխատանք է գտել (տեսանյութ)

11:45   6 փետրվարի, 2018

Մերի Մակարյանն ԱՄՆ-ում նոր աշխատանք է գտել: Ամուսնությունից հետո Լոս Անջելես տեղափոխված դերասանուհին տեղի հայկական հեռուստաալիքներից մեկում առավոտյան հաղորդում է վարելու: Այս մասին Մերին տեղեկացրել է՝ իր Instagram-ի story հատվածում կարճ հոլովակ հրապարակելով:

Հիշեցնենք, որ վերջերս Մերի Մակարյանը հանդիպել էր Space Girls-ի նախկին մեներգչուհի Մելանի Բիի հետ։ 

Մերին իր Instagram-ում Մելանիի եւ Գարիի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել՝ «Հիշարժան երեկո»:

Մելանին էլ իր հերթին է նմանատիպ լուսանկար հրապարակել Instagram-ում, որը մակագրել է հետեւյալ կերպ.

«Այնքան շատ ուրախություն, ինչպես միշտ՝ իմ Գարիի հետ։ Եվ, իհարկե, չեմ կարող չնշել, թե որքան լավ տեսք ունի Մերի Մակարյանը»։



© NEWS.am STYLE