«Կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք ավելի ուժեղ Գարիկի». Վաչե Թովմասյանը՝ Գարիկ Պապոյանի վիրահատության եւ առողջական վիճակի մասին

12:36   6 փետրվարի, 2018

Վաչե Թովմասյանը մանրամասներ է հայտնել Գարիկ Պապոյանի վիրահատության եւ առողջական վիճակի մասին: Instagram-ի իր էջում դերասանը Գարիկի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Կատակը մի կողմ: Իրականությունն այն է, որ իմ եւ ձեր շատ սիրելի Գարիկը մի հատ 4, մի հատ 2 ժամանոց վիրահատություն ա տարել ողնաշարի շրջանում: Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ ա, վստահ փոքր քայլերով գնում ա ապաքինման, ու կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք ոչ թե նույն, այլ ավելի ուժեղ Գարիկի, որը չունի էլ տարիներ շարունակ տրամադրությունը քցող մեջքի այն խրոնիկ ցավը, որի մասին շատ քչերդ եք իմացել: Եվ պատկերացրեք շուտով, Գարիկի տրամադրությունը որ բարձր եղավ, ինչքան բարձր կլինի մերը: Առողջություն եմ մաղթում ևս մեկ անգամ ընԳերս ու շնորհակալություն բոլոր էն մարդկանց, ովքեր անհանգստանում էին: Հավատացած եղեք արդեն լավ ա ամեն ինչ, հակառակ դեպքում՝ սենց ջրիկ ֆոտոներ չէինք անի»:

Հիշեցնենք, որ Գարիկ Պապոյանն օրերս բարդ վիրահատություն է տարել։ Այս մասին հումորիստն անձամբ էր տեղեկացրել իր երկրպագուներին՝ Instagram-ում հրապարակելով կադրեր հիվանդանոցից։

Գարիկը պարբերաբար երկրպագուներին տեղեկացնում է իր առողջական վիճակի մասին: Երեկ նա հայտնել էր, որ կարողանում է քայլել առանց բռնվելու.

«Տուն գնալուս ժամանակը մոտենում է»,- սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել էր նա:



© NEWS.am STYLE