Ռուս պատգամավորի նախկին 19-ամյա սիրուհին գանգատվել է երկրպագուի նվիրած «Մերսեդես»-ից

14:19   6 փետրվարի, 2018

19-ամյա Ալեքսանդրա Ավրամենկոն, որն, իր իսկ խոսքով, եղել է Ուկրաինայում զոհված Դենիս Վորոնոնկովի (ռուս ձեռներեց, Պետդումայի պատգամավոր, Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ) սիրուհին, իր Instagram-ում զվարճացրել է բաժանորդներին։

Մոդելը խոստովանել է, որ չէր կարողանում կառավարել իր նոր «Մերսեդես» մեքենան, ու ստիպված է եղել տաքսի կանչել։

«Երեկ մի ամբողջ ժամ տանջվել եմ մեքենայի պատճառով, սկզբում չեմ կարողացել գտնել արգելակը: Ինձ տեսակապով բացատրեցին, բայց հետո չէի կարողանում դուրս գալ կայանատեղիից ձյան պատճառով, նյարդայնացա ու տաքսի կանչեցի։ Սա ի՞նչ բան է, ես ծնվել եմ տաք երկրներում ապրելու համար»,- գրել է իր Instagram-ում աղջիկը։

Ի դեպ, խոսքը  շքեղ մեքենայի մասին է: Վերջերս Ալեքսանդրա Ավրամենկոն Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ պատմել է, որ ունի նոր «Մերսեդես»՝ 3․5 մլն ռուբլի արժողությամբ։

Ավրամենկոն չի պատմում, թե ով է այդ առատաձեռն երկրպագուն, որը նրան նման թանկարժեք մեքենա է նվիրել։

Ալեքսանդրան միանգամից հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ եղել է նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սիրուհին։ Ալեքսանդրան գեղեցիկ կյանքով է ապրում։ Նա անընդհատ իր լուսանկարներն է հրապարակում տարբեր երկրներից, հաճախում է աշխարհիկ միջոցառումներ, շփվում հայտնի մարդկանց հետ։

 



© NEWS.am STYLE