Մելանյա Թրամփը վառ հագուստով՝ Ցինցինատի աշխատանքային այցելության ժամանակ

15:15   6 փետրվարի, 2018

Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, ձեռք ձեռքի տված լուսանկարվել են Ցինցինատի ԱՄՆ նախագահի աշխատանքային այցելության ժամանակ, որն Օհայո նահանգում է գտնվում։ Զույգը միասին է ներկայացել հանդիպմանը, չնայած նրան, որ  Դոնալդ Թրամփը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ նա 130 հազար դոլար է վճարել նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին, որպեսզի վերջինը ոչ մեկին չպատմի իրենց կապի մասին ու, ըստ երևույթին, նախագահն այդ կնոջ հետ հանդիպել է՝ լինելով արդեն ամուսնացած Մելանյայի հետ։

Մելանյայի վրա այդ ամենը, կարծես, բացասաբար էր ազդել, ու նա օրերս հրաժարվել էր լուսանկարվել Դոնալդի հետ հերթական այցելության ժամանակ։

Իսկ ահա այսօր ամուսիններն ուրախ-ուրախ լուսանկարվել են, որից հետո Մելանյան այցելել է տեղի մանկական հիվանդանոց, որը խնամում է թմրամոլ ծնողներ ունեցող երեխաներին։

ԱՄՆ առաջին տիկինն իր պաշտոնական այցելության համար ընտրել էր դեղինի ու շագանակագույնի համադրությունը, նաև ընձառյուծի պրինտով բարձրակրունկ կոշիկներ։

Դոնալդ Թրամփի կինը գրկել է մի փոքրիկ աղջկա ու ծանոթացել նրա հետ, իսկ հետո հետաքրքրությամբ հետևել  ավելի մեծ երեխաների խաղին ու խնդրել է նրանց իրեն էլ սովորեցնել այդ խաղը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝   AFG, AP, Getty



© NEWS.am STYLE