Ի՞նչ դիտել այսօր. «Տեսնում եմ միայն քեզ»

17:03   6 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ ներկայացնել ամենաթարմ ու հետաքրքիր ֆիլմերը: Մեր այսօրվա ընտրությունը կանգ առավ «Տեսնում եմ միայն քեզ»/All I See is You հոգեբանական դրամայի վրա, որի ռեժիսորը Մարկ Ֆորսթերն է:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին Ջինան է, որը փոքր տարիքում դժբախտ պատահարի պատճառով զրկվել է տեսողությունից: Այնուամենայնիվ, դա չի խանգարել երիտասարդ աղջկան ամուսնանալ ու կառուցել իր կյանքը: Ջեյմսը շատ հոգատար ամուսին էր, հոգ էր տանում նրա մասին ու շատ ժամանակ անցկացնում նրա հետ: Ջինան իրեն կատարյալ երջանիկ էր զգում: Նրանց երջանկությունն ավելի կատարյալ է դառնում, երբ բժիշկներից մեկն օրերից մի օր հայտնում է, որ վիահատության շնորհիվ հնարավոր է վերականգնել Ջինայի տեսողությունը:

Շուտով Ջինան սկսում է տեսնել, նա առաջին անգամ տեսնում է Ջեյմսին ու ամբողջ աշխարհի գեղեցկությունը: Թվում էր՝ ավելի կատարյալ ոչինչ չէր կարող լինել, սակայն նախկինում տեսողությունից զրկված աղջիկն այսօր փորձում է վայելել այն, ինչը չի հասցրել վայելել այդքան տարիների կուրության պատճառով: Նա սկսում է վուլգար հագնվել, հաճախել ժամանցային վայրեր, շփվել այլ տղամարդկանց հետ, զգալ իսկական կիրքն ու անտեսել տարիներ շարունակ իրեն խնամող ամուսնուն: Կհաջողվի՞ արդյոք նախկինում երջանիկ ընտանիքին վերականգնել կատարյալ հարաբերությունները:

«Տեսնում եմ միայն քեզ» ֆիլմն էկրաններ է բարձրացել 2017 թ-ին, գլխավոր դերերում հանդես են գալիս Բլեյք Լայվլին եւ Ջեյսոն Քլարքը:

Լուսանկարները՝ Imdb.com



© NEWS.am STYLE